Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է նախկին ոստիկան

Հուլիսի 19-ին հայտնի է դարձել Թուրքիայում 2016թ․ դեկտեմբերի 19-ին ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով նախկին ոստիկանի ձերբակալման մասին։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախկին ոստիկան Հասան Տ․–ն ձերբակալվել է մեկ շաբաթ առաջ։ Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ վերջինս հեռախոսազանգեր է ունեցել դեսպանի վրա մահափորձ կատարած Մևլյութ Մերթ Ալթընթաշի հետ և նրան գումար է տվել։ Երբ Ալթընթաշը Դիարբեքիրում է եղել Հասանը նրա տունը վարձով է տվել ուրիշ ոստիկանների։ Նա նաև մտերիմ կապ է ունեցել նույն գործով ձերբակալված Սերջան Բ–ի հետ։

Հասանը ոստիկանությունում հրաժարվել է ընդունել, որ կապ ունի ահաբեկչության հետ։ Ձերբակալվածը քրեական գործի շրջանակներում, որպես ահաբեկչության անդամ, կալանավորվել է։

Հիշեցնենք, որ 2016թ դեկտեմբերի 19–ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի ընթացքում ոստիկանության աշխատակիցը կրակելով սպանել էր ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին, ոստիկանության գործողություների արդյունքում սպանվել էր նաև մարդասպանը։ Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնության գալով հետաքննչական խումբ էր ուղարկել Անկարա սպանությունը բացահայտելու համար։ Այս գործով հետաքննությունը դեռևս շարունակվում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *