[Ուղղած] Համացանցում հայտնվել են Բաքվի զորահանդեսի ռազմական տեխնիկայի լուսանկարները (ֆոտո)

Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին Ադրբեջանում նախատեսված է զորահանդես, որին ցուցադրվելու է նաև վերջին տարիներին գնված ռազմական տեխնիկա։ Իսկ այսօր համացանցում հայտնվել են նաև ադրբեջանական նոր ձեռքբերումների մի քանի նկարներ։

Լուսանկարներում երևում են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետեր, «Մստա-Ս» հրետանային համակարգեր, «Տ-90» տանկեր, «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաներ։ Նկարների մի մասն արված է Ռուսաստանում բեռնման ժամանակ (ենթադրաբար` Աստրախանում), մյուսներն ամենայն հավանականությամբ արդեն Ադրբեջանում։

Նախկինում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին նաև համազարկային կրակի «Ուռագան» և հակաօդային պաշտպանության «Տոռ» համակարգերի մասին, սակայն լուսանկարներում այդ համակարգերը չկան։

[ՈՒՂՂՈՒՄ] Հարգելի ընթերցողները, նյութում վրիպակ էր տեղ գտել, որն ուղղվել է։ «ՏՕՍ Բուռատինո» հրանետի փոխարեն պիտի լիներ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետ։ Վերջինս տարբերվում է բազային մոդելից փողերի ավելի քիչ քանակով։

6 responses to “[Ուղղած] Համացանցում հայտնվել են Բաքվի զորահանդեսի ռազմական տեխնիկայի լուսանկարները (ֆոտո)

  1. Pingback: Ադրբեջանն առաջիկայում կստանա ՌԴ-ին պատվիրած ՏՕՍ-1Ա հրանետերի երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել VchoՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *