Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին Ադրբեջանում նախատեսված է զորահանդես, որին ցուցադրվելու է նաև վերջին տարիներին գնված ռազմական տեխնիկա։ Իսկ այսօր համացանցում հայտնվել են նաև ադրբեջանական նոր ձեռքբերումների մի քանի նկարներ։
Լուսանկարներում երևում են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետեր, «Մստա-Ս» հրետանային համակարգեր, «Տ-90» տանկեր, «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաներ։ Նկարների մի մասն արված է Ռուսաստանում բեռնման ժամանակ (ենթադրաբար` Աստրախանում), մյուսներն ամենայն հավանականությամբ արդեն Ադրբեջանում։
- ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետը բեռնման ժամանակ։
- ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետը։
- Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետները և «ԲՄՊ-3» հետևակի մարտական մեքենաները. հունիս 2013թ.
- Ադրբեջանի ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, 2013թ․
- 152մմ «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերը
- «Տ-90» տանկերը։
- Ադրբեջանի՝ Ռուսաստանից գնած Տ-90Ս տանկերը
Նախկինում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին նաև համազարկային կրակի «Ուռագան» և հակաօդային պաշտպանության «Տոռ» համակարգերի մասին, սակայն լուսանկարներում այդ համակարգերը չկան։
[ՈՒՂՂՈՒՄ] Հարգելի ընթերցողները, նյութում վրիպակ էր տեղ գտել, որն ուղղվել է։ «ՏՕՍ Բուռատինո» հրանետի փոխարեն պիտի լիներ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետ։ Վերջինս տարբերվում է բազային մոդելից փողերի ավելի քիչ քանակով։
Pingback: Ադրբեջանն առաջիկայում կստանա ՌԴ-ին պատվիրած ՏՕՍ-1Ա հրանետերի երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info