Այս զորակոչին ՀՀ ՊՆ արդի տեխնոլոգիաների խումբը համալրել է 9 նորակոչիկ

ՀՀ ՊՆ արդի տեխնոլոգիաների խմբում ծառայելու համար մրցույթի անցողիկ շեմը ավելի քան 200 հոգուց  հաղթահարել է 9 նորակոչիկ։ Այս մասին հայտնել է ԱԿՀ վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետ, գնդապետ Արամ Գևորգյանը  ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին։

Նշենք, որ մրցույթն անցկացվել է հունիսի 26-ին, 27-ին։ Այն անցկավում է արդեն 4-րդ տարին,  այս զորակոչին առաջին անգամ դիմել էր 200-ից ավելի նորակոչիկ։

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ, ITSecurity LLC ընկերության տնօրեն Արմեն Գնունին հայտնել էր, որ իրականում ստորաբաժանումը համալրող զորակոչիկների կոնկրետ թվի սահմանափակում չկա: Սակայն առհասարակ թիվը հիմնականում մոտենում է 10-15-ի՝ բոլոր մասնագիտացումները միասին:

Հանձնաժողովի անդամները նաև վստահեցրել էին, որ այս տարի դիմորդների ոչ միայն թիվն է կրկնապատկվել, այլև որակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *