Պաշտպանության բանակում վերացվել է տնից 50 կմ հեռավորությամբ ծառայության պահանջը

2018թ. հուլիսից Արցախի Պաշտպանության բանակում  վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Այսուհետ նորակոչիկը կկարողանա առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որն ընտրել է վիճակահանության ընթացքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նրա ծննդավայրին մերձակա տարածքում:

Նոր կարգն արդեն իսկ կիրառվում է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

Նշենք, որ 2017 թվականին վերացվեց նաև ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *