Զինկոմիսարիատների օպտիմալացման շրջանակներում կրճատվող քաղաքացիները անգործ չեն մնա. Հովհաննիսյան

Զինկոմիսարիատների օպտիմալացման շրջանակներում գործազուրկների թիվը չի ավելանալու, կրճատվող հաստիքների փոխարեն աշխատակիցներին առաջարկվելու են այլ տարբերակներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ուղիղ իմաստով կրճատումներ չեն լինելու։ Լինելու է օպտիմալացում, որի ընթացքում եթե մարդու հաստիքը մի տեղում կրճատվելու է, իրեն առաջարկվելու են այլ լուծումներ միավորված զինկոմիսարիատի շրջանակներում, մոտակա զորամասի շրջանակներում»,– նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եթե հեռակա համայքներում առաջարկվող աշխատանքը իրենց ձեռնտու չլինի, ապա առաջարկվելու է աշխատանք նաև բնակավայրերին մերձ զինկոմիսարիատի ապահովման կետերում:

Ավելի վաղ՝ զինկոմիսարիատների աշխատակիցների մայիսի 16-ի բողոքի ակցիայից հետո, ՊՆ-ն հայտարարեց, որ հանձնարարվել է շարունակել օպտիմալացման աշխատանքները, սակայն դրանց շուրջ վերջնական որոշման կայացումը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը։

Նշենք, որ 20 զինկոմիսարիատներ խոշորացվում են 7-ի, իսկ համակարգը դառնում է ավտոմատ, փաստաթղթերը թվայնացվում են, պահվելու են էլեկտորանային եղանակով։ Բացի այդ, զինկոմիսարիատներում ներդրվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայությունը․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *