Ադրբեջանում անցկացվել է ԶՈւ զորավարժության մարտական կրակով փուլը

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները անցկացրել են զորավարժությունների մարտական կրակով փուլը։ Կիրառվել է նաև ավիացիա։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ վարժանքներին ներգրավվել են մոտոհրաձգային, տանկային, հրթիռահրանոթային, զենիթահրթիռային ստորաբաժանումներ։

Նշենք, որ հուլիսի 2-ին Ադրբեջանի ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում սկսվել են զորավարժություններ, որոնք ավարտվելու են վաղը՝ հուլիսի 6-ին։

Ինչպես նշված էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, դրանց ներգրավվելու էին 20 հզ զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *