Ընտանիքի զոհված անդամ ունենալու դեպքում միակ արու զավակը կազատվի ծառայությունից․ նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կառավարության նիստին ներկայացրել էր օրինագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինծառայություն ազատել զինծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակին։

Փոփոխությունը լինելու է 2017 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծին, այն ուղարկվելու է Ազգային Ժողովի հաստատմանը։ Օրենքը ամենայն հավանականությամբ ընդունվելու դեպքում կսկսի գործել հաջորդ զորակոչից։

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր»,– մասնավորապես նշված է փաստաթղթում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *