Հուլիսի 3-4-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական էջը։
Şırnak kırsalı ve Irak kuzeyi Kandil, Avaşin-Basyan, Gara bölgelerine, 03-04 Temmuz 2018 tarihlerinde düzenlenen hava harekâtları neticesinde; bölücü terör örgütüne ait sığınak, barınak ve mühimmat depoları imha edilmiş, silahlı 11 terörist etkisiz hale getirilmiştir. pic.twitter.com/ruPW61yNlq
— TSK (@TSKGnkur) July 4, 2018
Ըստ թուրքական տվյալների ավիացոն հարձակումը եղել է Իրաքի Քանդիլ, Ավաշին–Բասյան և Գարայի շրջաններում։ Հարձակման հետևանքով սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ 11 զինյալ։
Թուրքական պաշտոնական տվյալներով՝ Իրաքի հյուսիսային շրջաններում թուրքական ավիահարվածներից հունիսի 30-ից հուլիսի 4-ը սպանվել է 31 քուրդ զինյալ։ Սակայն կարևոր է նշել, որ նմանատիպ տվյալները գործնականում չեն կարող միանշանակ ճշգրիտ լինել։
Թուրքիայի ԶՈւ–ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։ Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել:
Վերջին շրջանի նշանակալից իրադարձություններից էր հունիսի սկզբին Թուրքիայի ԶՈւ շուրջ 30 կմ առաջխաղացումը Իրաքի տարածքի քրդաբնակ գյուղերում։