Նորվեգիայում պատրաստվում են քննարկել նոր օրինագիծ՝ համաձայն որի կանայք պետք է խաղաղության պայմաններում ծառայեն բանակում՝ ենթարկվելով պարտադիր զինծառայության մասին երկրի օրենքին:
ՖՐԱՆՍ-ՊՐԵՍՍ գործակալությունը տեղեկացնում է՝ Նորվեգիայում ակնկալում են, որ օրինագիծը խորհրդարանում կհաստատվի ձայների ճնշող մեծամասնությամբ. դեմ դուրս կգա թերևս միայն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը:
Նորվեգիայի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2015-ից՝ շեշտելով՝ Նորվեգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը խաղաղ ժամանակ կզորակոչի կանանց, և դա պատմական երևույթ է Եվրոպայի համար։
Հավելենք նաև, որ քվեարկության օրը դեռևս հայտնի չէ: