Զորավարժություններ են սկսվել Նախիջևանի առանձին համազորային բանակում

Հուլիսի 2-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության  ստորաբաժանումները սկսել են հատուկ–մարտավարական զորավարժություններ։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում «ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները ՀՕՊ ուժերի միջոցով»։

Զորավարժություններ Նախիջևանի առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումներում

Զորավարժություններ Նախիջևանի առանձին համազորային բանակի ՀՕՊ ստորաբաժանումներում

Հիշեցնենք, որ հուլիսի 2-6ը Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ։ Առկա տեսանյութերի ուսումնասիրությունից կարող ենք ասել, որ զորավարժություններին մասնակցելու համար զորքեր են բերվում երկրի հյուսիսից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *