Երբ միլիոններ են ծախսվում, իսկ ինքնաթիռները չեն թռչում, սուզանավերը վախենում են ջրից

Զենքի և զինտեխնիկայի գնման պայմանագրերը երբեմն մեծ աղմուկ են բարձրացնում։ Բայց թե այդ պայմանագրով ինչ է հասնում պատվիրատուին ու ինչ գնով, բավական ուշագրավ է։
Ներկայացնում ենք մի քանի դեպք, թե ինչպես են զինտեխնիկայի հսկա ծրագրեր և պայմանագրեր հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել։

Euro Hawk անօդաչու թռչող սարքն առաջին անհաջողությունը չէ Գերմանիայում։
Ահա մի ցուցակ, թե ինչպես են զինվորականները քամուն տալիս իրենց հարկատուների փողերը։

Starfighter ինքնաթիռ, որ դուրս չի գալիս շտոպորից

Starfighter 1

1958 թվականին Գերմանիայի ռազմածովային ուժերը կնքում են պայմանագիր ամերիկյան Starfighter կործանիչների մատակարարման վերաբերյալ։ 916 մեքենաներից կործանվեց 269, իսկ 116 օդաչու զոհվեց։ Հաշվիչ պալատը մեղադրեց այն ժամանակվա պաշտպանության նախարարությանը միջոցների յուրացման համար։ Կոռուպցիայի կասկածն այդպես էլ չհերքվեց։

Սուզանավը վախենում է ջրից

submarine 2

1959 թվականին Ռազմածովային ուժերը պատվիրել էին 201 դասի սուզանավ։ Այն պետք է դառնար ամենաժամանակակիցը իր դասում։ Առաջին նմուշը սպառազինության է մտել 1962 թվականին։ Նույն պահին երևացին ճաքեր կորպուսի վրա։ Պարզվեց՝ պողպատն անօրակ էր։ 1967 թվականին սուզանավերը աղբակույտում հայտնվեցին։

Ռազմածովային երկարաժամկետ կառուցում

2008 թվականին Գերմանիայի ռազմածովային ուժերը ստացան Korvette 130 տիպի 5 ռազմանավ։ Թերություններին ու անսարքություններին թիվ չկար՝ վատ հավաքած լինելը, ոչ լիարժեք սպառազինություն, խնդիրներ տրանսմիսիայի հետ, բորբոս անկյուններում։ Նավաստիները հույս ունեն, որ նոր նավերի վերանորոգումը կավարտվի 2014 թվականին։

Eurofighter գերձայնային միլիոններ

Սա սպառազինության գնման ամենաերկարաձգված և թանկ նախագիծն է։ Մեկ ինքնաթիռը պայթեց. կառավարման համակարգն էր խափանվել։ Հետո ստիպված եղան տեղադրել դուրս թռչող նստատեղեր։ Ամեն ինքաթիռի համար գինը բարձրացավ 50-90 մլն եվրոյով։

Անատամ «Թայգեր» («Tiger»)

Դեռ 1984 թվականին Ֆրանսիան և Գերմանիան որոշեցին համատեղ արտադրել եվրոպական ռազմական ուղղաթիռ։ Սերիական արտադրությունը սկսվել է 2002 թվականին։ Բայց Աֆղանստանի փորձը ցույց տվեց, որ ուղղաթիռը վատ է զինված։ Հիմա այն անվանվում է ոչ թե մարտական, այլ օժանդակ։

«Ատլաս»-ը ոչ մի կերպ չի կարողանում կտրվել գետնից

Փոխադրիչ ինքաթիռ А400М «Ատլաս»-ը պիտի փոխարիներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հնացած մեքենաներին։ Մասնավորապես, «Ատլաս»-ը նախատեսված է «Տիգր» ուղղաթիռների փոխադրման համար։ Տեխնիկական խնդիրների պատճառով ինքնաթիռը սպառազինության դեռ չի հանձնվել։ Իսկ ամեն մեքենայի գինը կայուն աճում է։

А400М Атлас

Իսպանական սուզանավերը չեն կարողանում ջրի երես դուրս գալ

Իսպանիայում վեճ է ռազմական նորագույն սուզանավերի շուրջ, որի վրա պաշտպանության նախարարությունը ծախսել է 680 մլն ԱՄՆ դոլար։
Նավերն այնքան ծանր են, որ անմիջապես ջրի հատակ են անցնում։
Իսպանական կառավարությունը փաստի առաջ է կանգնած՝ կամ դադարեցնում է արտադրությունն ու փակում նախագիծը և ընդունում այդքան գումարի կորուստը կամ էլ ավելացնում է գումարի չափը և շտկում քաշի հետ առաջացած խնդիրը։
Բացի այդ S-80 սուզանավը գովազդվում էր որպես ամբողջովին իսպանական արտադրության, որը Արևելյան Ասիայի շուկայում պիտի մրցակցեր ամերիկյան և ռուսական սուզանավերի հետ։

Հեռահար հրթիռի կարոտ հեռահար ՀՕՊ համակարգը

Ռուսական նորագույն ՀՕՊ Ս-400 համակարգն ի սկզբանե նախագծվում էր 400կմ հեռահարությամբ 40Ն6 ծանր հրթիռի հաշվարկով։ Առանց այդ հրթիռի այն, ըստ էության, չէր տարբերվում Ս-300ՊՄ համակարգերից, բայց փոխարենը անհամեմատ ավելի թանկ էր։ Արդյունքում նախագծման վրա հսկայական միջոցների ծախսումից հետո նոր հրթիռն այդպես էլ չընդունվեց սպառազինության։ Ավելին, նույնիսկ սահմանափակ հնարավորություններով Ս-400-ները լիովին չեն բավարարում զինվորականներին։ Այսպես, մարտական հերթապահության կանգնած առաջին դիվիզիոնը շարքից դուրս եկավ ընդամենը մեկ ու կես տարի անց։

Դժվարությամբ թռչել սովորած «Բուլավան»

Դեռ ԽՍՀՄ տարիներին ծովային բալիստիկ հրթիռների նախագծմամբ զբաղվում էր Մակեևի կոնստրուկտորական բյուրոն։ Սակայն երբ Ռուսաստանում սկսեցին աշխատանքներ տանել ծովային նոր բալիստիկ հրթիռի և նոր ռազմավարական սուզանավի ստեղծման ուղղությամբ, հրթիռի նախագծումը պատվիրվեց ոչ թե համապատասխան փորձ ունեցող Մակեևի կոնստրուկտորական բյուրոյին, այլ Մոսկվայի տեպլոտեխնիկայի ինստիտուտին, որը մինչ այդ զբաղվել էր միայն ցամաքային բալիստիկ հրթիռների, մասնավորապես «Տոպոլի» նախագծմամբ։
Այս որոշումը հիմնավորվում էր ցամաքային հրթիռների հետ հնարավորինս մեծ ունիֆիկացման հասնելու ձգտմամբ։ Արդյունքում ստեղծված «Բուլավա» հրթիռը երկար ժամանակ չէր կարողանում հաջողությամբ անցնել փորձարկումները։ Բացի այդ, չհաջողվեց հասնել նաև «Տոպոլ» հրթիռների հետ ունիֆիկացիայի։ Արդյունքում ծովային նոր բալիստիկ հրթիռի ստեղծման ծրագիրը արժեցավ մի քանի անգամ ավելի թանկ, բայց առանց մրցակից նախագծի նկատմամբ էական առավելությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *