Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են

Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը զորավարժությունների կադրերում

LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը զորավարժությունների կադրերում

Զորավարժությունների մեկնարկի մասին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութում երևում են վերջերս ձեռք բերված բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժությունների կադրերում

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը զորավարժությունների կադրերում

Առայժմ առկա տեսանյութերի ուսումնասիրությունից կարող ենք ենթադրել, որ զորավարժություններին մասնակցելու համար զորքեր են բերվում երկրի հյուսիսից։

Հիշեցնենք, որ զորավարժությունների անցկացման մասին ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ դրանց մասնակցելու են 20000 զինծառայողներ, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *