Թուրքիայում Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ անցկացվում է զորավարժություն

Հունիսի 25-ից հուլիսի 6-ը Թուրքիայի Քոնիա նահանգում անցկացվում է  “Anadolu ankası – 2018” («Անատոլիայի փյունիկ») զորավարժությունը։ 

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքը։

Զորավարժությունն անցկացվում է Քոնիայում տեղակայված ռազմաօդային ուժերի 3-րդ գլխավոր ռազմաբազայի հրամանատարությունում։

Մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներ։

Նշենք, որ “Anadolu ankası” զորավարժությունը Թուրքիայում անցկացվում է սկսած 2009թ-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *