Թաքցված ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիսի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1999թ ծնված Քերիմլի Թուրան Մահիր օղլուի (Kərimli Turan Mahir oğlu) մահվան մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan.tv լրատվական կայքը։

Նշվում է, որ Թուրանին սպանել է ծառայակից ենթասպան Մռավում՝ կրակելով նրա աչքին: Մահվան օրվա մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Մահվան մասին Ադրբեջանի ՊՆ դեռևս ոչ մի հայտարարություն չի արել։

Թուրան Մահիր օղլու Քերիմլին (Turan Mahir oğlu Kərimli)

Թուրան Մահիր օղլու Քերիմլին (Turan Mahir oğlu Kərimli)

Նշվում է, որ սպանված զինծառայողի դիակը հարազատներին է բերվել մահվանից 1 շաբաթ անց։ Տղայի բարեկամները և հարևանները բողոքել են և փողոց փակել, իսկ ոստիկանները բռնությամբ բացել են։

Թուրալ Քերիմլին 15 ամսվա զինծառայող էր և զորացրմանը մնացել էր 3 ամիս։

Նշենք, որ 2018թ ընթացքում բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել ադրբեջանական բանակի 15 կորուստ, որից 5-ը՝ ոչ մարտական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *