Այսօր՝ հունիսի 15-ին, հայտնի է դարձել, որ ԱՄՆ բանակի հարյուրավոր ծովային հետևակներ այս շաբաթ տեղակայվել են Հորդանանի հյուսիսում` անմիջապես Սիրիայի հետ սահմանի վրա։
Բրիտանական The Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն այս քայլով ճանապարհ է հարթում Արևմուտքի համար՝ Սիրիայի ապստամբներին զինելու ուղղությամբ։
Համաձայն պարբերականի՝ Միացյալ Նահանգների զինվորականների տեղակայումը քողարկվել է ԱՄՆ-ի և Հորդանանի՝ այս շաբաթ անցկացվող համատեղ զորավարժություններով։ Ըստ նույն աղբյուրի՝ վարժանքների ավարտից հետո ծովային հետևակները այս շրջանում կմնան ևս մի քանի ամիս:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել Ասադի հակառակորդներին զենք-զինամթերքի մատակարարման ծավալներն ընդլայնելու վերաբերյալ։