Հունիսի 27-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին, ով մահացել էր նախորդ տարվա օգոստոսին։ Կորստի մասին տեղեկության աղբյուրը ստացել ենք Ռազմինֆոյի ընթերցողներից մեկից։
Հունիսի 27-ին ադրբեջանական Qafqaz.info կայքի կողմից հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում էր ադրբեջանցի զոհված զինծառայողի գերեզմանաքարը։ Տեսանյութը այն մասին էր, որ գերեզմանատան մերձակայքում ապրող մարդիկ բողոքում էին գերեզմանի տեղափոխման համար, քանի որ վախենում են զինծառայողի նկարից։
Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։
Զինծառայողի մորաքույրը նշում է, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։
Նշենք, որ 2017-ի օգոստոսից կա 1 ոչ մարտական կորուստ, ում անունը մեզ հայտնի չէ: Դա, սակայն, չի նույնականացվում Իսաև Ասիմի հետ, քանի որ տարբեր են մահվան օրերը:
Հիշեցնենք, որ 2017թ վերաբերյալ մինչ այս արձանագրել էինք 58 կորուստ, այմժ արդեն՝ 59։ Վերոնշյալ օրինակը կրկին ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարբերաբար թաքցնում է իր կորուստները, ուստի նշված թիվը կարող է ավելի մեծ լինել։