Ադրբեջանում ռազմական դրության ժամանակ կարող է սահմանափակվել հեռուստառադիոյի ազատությունը

Հունիսի 27-ին Ադրբեջանի նախագահի որոշմամբ փոփոխություններ են եղել Ադրբեջանի կանոնադրության «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը: 

Մասնավորապես՝ ավելացվել է կետ, որով ռազմական դրության ժամանակ հեռուստառադիոյի նյութերը կարող են ենթարկվել գրաքննության, ինչպես նաև այն տարածքում, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, հեռուստառադիոն կարող է գործել հատուկ գործունեության ռեժիմով:

Եթե մինչ այս հեռարձակման ազատությունը միայն արտակարգ դրության ժամանակ էր կարող սահմանափակվել, ապա այսուհետ կարող է նաև ռազմական դրության ժամանակ:

One response to “Ադրբեջանում ռազմական դրության ժամանակ կարող է սահմանափակվել հեռուստառադիոյի ազատությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *