ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը՝ ռազմական տեսուչի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից, իսկ գեներալ-մայոր  Միքայել Արզումանյանը վերանշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ: Որոշումները հրապարակվել են e-gov.am կայքում:

Լուսանկարը՝ hetq.am կայքից

Լուսանկարում՝ աջից՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մ. Արզումանյանը, ձախից՝ գնդապետ Ս․ Առստամյանը. Լուսանկարը՝ hetq.am կայքից (արխիվ)

Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի 1-ին տեղակալի պաշտոնակատար, իսկ Միքայել Արզումանյանը՝ տեղակալի:

Միքայել Արզումանյանը նախկինում եղել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը, պաշտոնից ազատվել է 2018-ի փետրվարին:

Իսկ Գարեգին Գաբրիելյանը 2012-ին ազատվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնից և 2014-ին նշանակվել էր ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Այժմ ռազմական տեսուչը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է: Նախկինում պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ով մայիսի 8-ին ազատվել էր պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *