ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի ողջունում սիրիական հակամարտության կողմերին զինելու մասին մտայնությունները:
Բան Կի-Մունը նաև ընդգծել է, որ հակամարտության ցանկացած կողմին զենք մատակարարելը չի կարող փոխել ստեղծված իրադրությունը, և հակամարտության ռազմական լուծումը չի ընդունվի ՄԱԿ-ի կողմից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը հունիսի 13-ին հայտարարել էր, թե իբր փաստեր ունեն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, իսկ ավելի ուշ ՆԱՏՕ-ն հավաստիացրել էր՝ դեռևս չի պատրաստվում այս հարցով որևէ բան ձեռնարկել։ Միաժամանակ ԱՄՆ հանրապետական սենատորները կոչ էին արել Բարաք Օբամային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, նույնիսկ՝ կիրառել թևավոր հրթիռներ։