Վթարի հետևանքով մահացել է Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինծառայող. Shamshyan.com

Հունիսի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Գյումրու Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի 22-ամյա կրտսեր սերժանտ Վ. Կուլակովը: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: Փաստի առթիվ քննությունը վարելու են ՌԴ ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *