Ստեղծվող հանձնաժողովները կորոշեն՝ ով կծառայի արդի տեխնոլոգիաների խմբում և գիտական վաշտերում

ՀՀ նախարարի հրամանով զորակոչին ընդառաջ քաղաքացիներին ընտրությամբ արդի տեխնոլոգիաների խմբում և  տեխնոլոգիական (գիտական) վաշտում ծառայության նշանակելու համար կստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ։

Արդի տեխնոլոգիաների խմբում զինծառայության նշանակելու
ընտրության հանձնաժողովում կլինեն

  •  կապի և ավտոմատ կառավարման համակարգերի (այսուհետ՝ կապի և ԱԿՀ) վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),
  • կապի և ԱԿՀ վարչության ԱԿՀ բաժնի պետ,
  • կազմզորահավաքային վարչությունից` մեկ ներկայացուցիչ,
  • ռազմական ոստիկանությունից` մեկ ներկայացուցիչ,
  • ՀՀ ԱԱԾ-ից` մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • մեկական մասնագետ՝ «Սինոփսիս» ԲԲԸ-ից, «Յունիքոմփ» ՓԲԸ-ից, «Յուքոմ» ՍՊԸ-ից, «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ից, «Էս Էֆ Էլ» ՍՊԸ-ից, «Մայքրոսոֆթ» կորպորացիայից, «Սայբերսեք» ՍՊԸ-
    ից, «Ինստիգայթ» ՍՊԸ-ից, «Վոլո» ՍՊԸ-ից, ԵրՄՄԳՀԻ-ից (համաձայնությամբ),
  • արդի տեխնոլոգիաների մշակումների խմբից` երեք ներկայացուցիչ։

Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովում կլինեն

  • ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը
    Փախչանյան (հանձնաժողովի նախագահ),
  • ռազմարդյունաբերության կոմիտեից՝ մեկ ներկայացուցիչ,
    կազմզորահավաքային վարչությունից` մեկ ներկայացուցիչ,
  • մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ,
  • ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից՝ մեկ
    ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • FAST հիմնադրամից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» հիմնադրամի ղեկավար մարմնից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ):

Բացի այս, նախարարի հրամանով փոխնախարարի Դավիթ
Փախչանյանը կկազմավորի թեստավորման ենթահանձնաժողով և
մասնագիտական հետևյալ ենթահանձնաժողովները.

  • ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի,
  • օպտոէլեկտրոնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի,
  • նյութաբանության և քիմիայի,
  • կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների,
  • ռոբոտիկայի և ԱԹՍ-ների,
  •  մեքենաշինության և սարքաշինության,

Թեստավորման ենթահանձնաժողովում կընդգրկվեն․

  • ռազմարդյունաբերության կոմիտեի և գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության մեկական ներկայացուցիչ,
  • «Այբ» կրթական հիմնադրամից՝ երկու մասնագետ,

Մասնագիտական ենթահանձնաժողովների կազմերը կձևավորվեն 3-ից 5 անդամով՝ Երևանի պետական և Հայկական պոլիտեխնիկական համալսարանների չորսական, Հայ-ռուսական «Սլավոնական» և Հայ-ամերիկյան համալսարանների երկուական, «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ների, ՀՀ ՊՆ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, «ԼՏ Պիրկալ», «Լազերային տեխնիկա», «ԿՄԳՀԻ», «Պատնեշ», «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների, «Գառնի Լեռ» ԲԲԸ-ի, «Արագած», «Ֆերոն» ՍՊԸ-ների մեկական ներկայացուցիչներից:

Մրցույթային կարգին կանդրադառնանք ավելի ուշ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *