ԱԱԽ նիստին քննարկվել է ՀՀ ԶՈւ զարգացման պլանին վերաբերող հարցեր

Հունիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է  Անվտանգության խորհրդի նիստ: Նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է։ Այս մասին հայտնում է վարչապետի կայքը։

«Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈւ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև ՀՀ ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *