Հունիսի 17-ին թշնամին Ակնայի ուղղությամբ դիվերսիոն փորձ է արել և ետ շպրտվել. ՊԲ

ՊԲ արևելյան հատվածում մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները «ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր»: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում նկատվել են նաև ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:

Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:

Նշվում է, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *