Պուտինը և Օբաման կհանդիպեն Սիրիայի հարցով

Այսօր՝ հունիսի 14-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն հունիսի 17-ին։ Հանդիպման ժամանակ քննարկվելու է հիմնականում իրավիճակը Սիրիայում ու ԱՄՆ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունները։

ՌԻԱ-Նովոստի գործակալությունը հաղորդում է նաև, որ ռուսական կողմը՝ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի գլխավորությամբ, պահանջում է ՄԱԿ հովանու ներքո անապաղ հետաքննել քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի «փաստերը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը հայտարարել էր, թե իբր փաստեր ունեն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին։, իսկ ավելի ուշ ՆԱՏՕ-ն հավաստիացրել էր՝ դեռևս չի պատրաստվում այս հարցով որևէ բան ձեռնարկել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *