Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար է ստացել ևս մեկ ընտանիք

Այսօր ժամկետային զինծառայող Գագիկ Առուշի Մեսրոպյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն դրամ: Դրանից բացի 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը վիրավորվել է մարտական դիրքում, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է 2017-ի մայիսի 10-ին: Դեպքի հետևանքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով:

Հունիսի 22-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար են ստացել 38 զոհված զինծառայողի ընտանիք և 13 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *