Այսօր հուղարկավորեցին Աֆղանստանում զոհված վրացի 7 զինվորներին

Հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկչության զոհ դարձած վրացի 7 զինծառայողներին այսօր հուղարկավորել են Վրաստանում։ Վրացական մամուլը հաղորդում է, որ հուղարկավորություններ եղան Գորիում, Օրթաշենում, Քարալեթիում, Մարտկոլիում, Էնիսելիում, Ջեղվիում և Ռուսթավիում։

Ներկա էին ՆԱՏՕ, Վրաստանի գործադիր իշխանության ներկայաացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի տարբեր խմբավորումների պատգամավորներ։

7 զինվորների հոգեհանգստի արարողությունը կայացել էր հունիսի 9-ին Թբիլիսիի Ս.Երրորդության տաճարում։

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհված վրացի խաղաղապահների հարցի շուրջ աղմուկ էր բարձրացել։ Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն առաջարկեց հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Այնուամենայնիվ որոշվեց շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ը հատուկ շնորհակալություն հայտնեց Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *