Հուլիսի 12-ին Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: Կադրերում տեսնանելի են տանկային և հրետանային ստորաբաժանումեր:
ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է.
«Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»:
Նշենք, որ սահմանին Ադրբեջանի զինուժի կուտակման մասին Արցախի պաշտպանության բանակը սկսել էր պարբերաբար հայտնել ապրիլից՝ հրապարակելով տեսագրություններ (1,2,3,4,5 ): ՊԲ հաղորդագրությունները հաճախ «Իմ քայլը» շարժման մասնակիցների և ղեկավարների կողմից որակվում էին որպես ապատեղեկատվություն։ Սակայն օրեր առաջ կուտակումների մասին հաստատեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: