Ամերիկացի հրահանգիչները դասընթացից հետո ՀՀ ՊՆ-ին տեխնիկական միջոցներ են հանձնել

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվել է պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման դասընթաց: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Դասընթացը տևել է երեք շաբաթ:

Դասընթացի ավարտին ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը:

Պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման դասընթաց

Դասընթացը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը ՀՀ-ում ականազերծման և պայթուցիկ միջոցների հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և ինքնաբավ կարողություններ պատրաստելու ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության երկարաժամկետ ծրագրի փուլերից են:

Դասընթացի նպատակն էր մշակել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում նշված տեխնիկական միջոցների կիրառմամբ պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստել ինժեներ-հրահանգիչների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *