Արցախի ղեկավարը և ՊԲ հրամանատարն ընդունել են Անջեյ Կասպշիկին

Հունիսի 7-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը. 07.06.2018

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը. 07.06.2018

Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՊԲ հրամանատարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության և հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Նույն օրը Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ

«…լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը», նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *