Նախարար Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ ծրագրերի շարունակականության մասին

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը ՊՆ-ն դիտարկում է որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակներ։ Դրանք կշարունակեն կիրառվել. հայկական զինված ուժերին չեն խոչընդոտում զարգանալ: Այս մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Աղբյուրը՝ Aysor.am

Դավիթ Տոնոյանը անդրադարձել է նաև համազգեստի, ներքնաշորի վատ որակի խնդրին և դրանց փոփոխության օրակարգին.

«Որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ՝ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է. այն, ինչ մենք ունեցել ենք 1992-ին, 2002-ին և 2017 և 2018 թվականին, կտրականապես տարբերվում են։ Էս պահին այն փոփոխությունները (համազգեստ-ներքնազգեստ. խմբ), որոնք կատարվել են, կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվեց ձևաչափը, փոխվեցին չափանիշները։ Այս պահից սկսած մենք ուղղակի շարունակելու ենք բարելավել և էլ ավելի լավը դարձնել և՛ քանակական առումով և չափորոշիչների և՛ որակի առումով», -հայտարարել է Տոնոյանը։

Աղբյուրը՝ Aysor.am

Նախարարը խոսել է նաև անցած տարի ընդունված փոփոխության մասին, որով 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդումից ազատվելու համար տուգանքը վճարելու հնարավորությունը սահմանափակվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ով.

«Իմ համոզմունքն է, որ ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգ առնի, որովհետև այսօր 14 կամ 15տարեկանը 27 տարեկանում պետք է իրավունք չունենա այդպիսի հնարավորություն ունենալ, հասկանում եք, ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի, թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, քսանյոթ տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով ազատվել բանակային ծառայությունից, այսինքն պետք է կանգնել: Այդ գործընթացը ինչ-որ պահի պետք է կանգ առնի, որովհետև դա ստացվում է խրախուսում բանակից խուսափելու համար»:,– մասնավորապես նշել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շարունակելու է գործել նաև Զինծառայողների ապահովագրության («1000 դրամների») հիմնադրամը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *