Պայթյուն Բաղդադում. զոհվել է առնվազն 18 մարդ

Հունիսի 6-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Մադինաթ աս-Սադր արվարձանում պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 18 մարդ, ևս 90 մարդ վիրավորվել է: Իրաքի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը եղել է զինամթերքի պայթյունը  արդյունքում: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Իրաքում պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 18 մարդ

Իրաքում պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 18 մարդ

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մանրամասները պարզելու համար: Ըստ աղբյուրի՝ զինամթերքը թաքցված է եղել մզկիթում և դրա տեղափոխության ժամանակ էլ պայթյունը ի հայտ է եկել: Ավելի վաղ Իրաքի պետական պաշտոնյաները միջադեպը գնահատել են, որպես ահաբեկչական հարձակում:

Մադինաթ աս-Սադր արվարձան ազգայնական գործիչ, Իրաքի շիանների ազդեցիկ գործիչ և հոգևորական Մուքթադա ալ-Սադրի հենարանն է: Ալ-Սադրի քաղաքական դաշինքը հաղթել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: Խորհրդարանը պահանջում է ձայների վերահաշվարկ իրականացնել:

Նշենք, որ մայիսին ևս 2 ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել Իրաքի Կոմունիստական կուսակցության շտաբերում: Այդ կուսակցությունը ևս Մուքթադա ալ-Սադրի դաշինքի մաս է կազմում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *