Արցախի պետնախարարը, ԱԱԾ պետը և ոստիկանապետը թողնում են պաշտոնները

Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն,  գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել: Այս մասին ժամեր առաջ հայտնել է պետնախարարի պաշտոնից հրաժարական տված Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ Արցախի նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին էր նշանակվել 2014-ի հոկտեմբերին՝ Արցախի ղեկավարի հրամանագրով:

Այսօր ԱԱԾ պետից և պետնախարարից բացի, հրաժարական է տվել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Արշավիր Ղարամյանը, Կարո Աղաջանյանը և Արայիկ Հարությունյանը

Արշավիր Ղարամյանը, Կարո Աղաջանյանը և Արայիկ Հարությունյանը

Արշավիր Ղահրամյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ.22 հուլիսի, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Ակնաղբյուր /Ղարաբուլաղ/:

Կրթություն
1994 թ.- ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:
2004թ.- ավարտել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1982-1983թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ շարքային կոլտնտեսական:
1989-1991թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ գլխավոր տնտեսագետ:
1991-1992թթ.-կամավորական ջոկատի հրամանատար:
1992-1996թթ.-ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար:
1996-1997թթ.- ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:
1997-1999թթ.- ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար:
1999-2000թթ. -ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար:
2000-2004թթ. ” ԼՂՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ:
2004-2007թթ.-ԼՂՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ:
2007թ. հոլտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության պետ:
2007թ. դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2013թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Այլ տվյալներ
1984-1987թթ. ” ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ /Խաղաղ օվկիանոս/:
Զինվորական կոչում՝ «գեներալ-լեյտենանտ»:
Արժանացել է ԼՂՀ « Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», « Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», « Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով:
Շնորհվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող», « ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» պատվավոր կոչումներ, պարգևատրվել՝ «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող», «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշաններով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Այսօր ԱԱԾ պետից և պետնախարարից բացի, հրաժարական է տվել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Կամո Աղաջանյան

Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 13-ին ԼԻՄ-ի Ուխտաձոր գյուղում: 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

Կրթություն

2001 թվականին ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:

Աշխատանքային գործունեություն
  • 1992-1993 թվականներին եղել է՝ ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին՝ վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ հրամանատար, 1997-1999 թվականներին՝ Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին՝ հրամանատար, 2003-2004 թվականներին՝ № դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 թվականից՝ հրամանատար։
  • 1991-1994 թվականներին մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Լաչինի, Քարվաառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
  • 2006-2013 թվականներին աշխատել է ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար։
  • 2013 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
  • 2013 թվականի մարտի 25-ից նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ: 2018 թվականի հունիսի 6-ին հրաժարական է տվել:
Պարգևներ

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ. 14 դեկտեմբերի, ԱՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1990-1994թթ.- Երևանի ժողտնտեսության ինստիտուտ:
1994թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998թթ. -Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ «տնտեսագիտություն» մասնագիտություն:
2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ.- ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական:
1997-1999թթ.- «Հայագրոբանկի» Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2004թթ. -«Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ:
2005-2006թթ.- «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ:
2006-2007թթ-ից. և ապա`2009թ.-ից առ այսօր , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:
2005-2007թթ. -ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայրենիք» խմբակցության ղեկավար,
խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2006-2007թթ.- «Ղարաբաղ Գոլդ» ՓԲԸ գործադիր տնօրեն:
2007թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2012թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետնախարար:

Այլ տվյալներ
Զինապարտ է:
1992թ. ” անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով և «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով:
ԼՂՀ նախագահի՝ 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք դուստր:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախում բողոքի ցույցեր էին՝ ուժային կառույցների ղեկավարների (բացի ՊԲ) հրաժարականի պահանջով: Բողոքի պատճառը ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև ծեծկռտուքն էր:

Արայիկ Հարությունյանը իր հրաժարակի առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախում նախագահը կադրային լուրջ փոփոխություններ  է պլանավորել, որը քննարկվել է դեռևս մեկ ամիս առաջ: Եվ իրենք՝ այսօր դիմում ներկայացրածները, օգնում են նախագահին ավելի արագ իրականացնել այդ ծրագիրն ու պայմանավորվածությունը, որը կա: Նա նաև հավելեց, որ իր հրաժարականը կապված չէ ցույցերի հետ.

«Կադրային այս փոփոխությամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ պետք է լինի կայունություն, չպետք է լինի պառակտում»,- մասնավորապես նշել է Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *