Հունաստանն ազատ է արձակել Թուրքիայից փախած բոլոր 8 զինծառայողներին

Հունաստանն ազատ է արձակել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Թուրքիայից Հունաստան փախած 8 թուրք զինծառայողին: Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, նրանցից մեկին արդեն քաղաքական ապաստան է տրամադրել: Այս մասին հայտնել է հունական Naftemporiki կայքը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանի օրենսդրության համաձայն՝ առանց գործի վերաբերյալ դատարանի կայացրած վերջնական որոշման՝ անձանց նախնական կալանքի տակ կարելի է պահել առավելագույնը 18 ամիս: Ժամկետի լրանալու կապակցությամբ նրանք ազատ են արձակվել:

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող

Հունաստանքից քաղապաստան խնդրած Թուրքիայի ԶՈւ նախկին զինծառայող

Անվտանգության նկատառումներով թուրք զինծառայողններին Աթենքում առանձնատուն կտրամադրվի: Առանձնատունը կհեսկեն հույն ուժայինները՝ բացառելու համար զինվորականների հնարավոր առևանգումը:

Օրերս ՀՈւնաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ պետական խորհուրդը, որոշել է զինծառայողներից մեկին քաղաքական ապաստան տրամադրել: Նախատեսվում է, որ մյուս 7-ին ևս ապաստան կտրամադրվի: Վերջնական որոշման կայացումից հետո նրանք, հնարավոր է, ուղարկվեն մեկ այլ եվրոպական երկիր: Մասնավորապես իր փաստաբանի միջոցով նման ցանկություն հայտնել է ուղղաթիռի երկրորդ օդաչուն:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի ԶՈւ 8 զինվորականներ «Սիկորսկի» ուղղաթիռով փախել էին Հունաստան:

Հունաստանը պարբերաբար մերժել է զինծառայողներին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Թուրքիան էլ իր հերթին հրաժարվում է ազատ արձակել 2018-ի մարտին սխալմամբ թուրք-հունական սահմանը հատած հույն զինծառայողներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *