Քրդական ուժերը դուրս կհանվեն Մանբիջից. ԱՄՆ-Թուրքիա համաձայնություն

Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման, այնտեղ համատեղ ուժերով անվտանգության ապահովման շուրջ: Հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ առաջին էտապում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) դուրս կբերվեն Մանբիջից:

Հաջորդ փուլում ՄԱնբիջը կվերաբնակեցվի Թուրքիա տեղափոխված սիրիացի փախստականներով, ներքին տեղահանվածներով: Մանբիջում անվտանգությունը համատեղ կապահովեն ԱՄՆ-ն և Թուրքիան: Չավուշօղլուն նաև նշել է, որ այս գործընթացը մի քանի ամիս կտեևի՝ 6 ամսից ավել:

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտնել է, որ Մանբիջի հարցով «ճանապարհային քարտեզը» համաձայնեցվել է, սակայն մանրամասներ չեն նշվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *