ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 4-ին Ռուսաստանում հանդիպել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները», – Նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստան այցելել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նույն նիստին կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: