2017-ին Հայաստանը Բուլղարիայից գնել է ավելի քան 1000 միավոր ձեռքի գնդացիր

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Բուլարիայի զեկույցը՝ 2017 թ. արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի Բուլղարիան Հայաստանին մատակարարել է 1094 միավոր ձեռքի գնդացիր (Light machine guns):

Բուլղարական Arsenal ընկերության արտադրության ձեռքի գնդացիր

Բուլղարական Arsenal ընկերության արտադրության ձեռքի գնդացիր

Ամենայն հավանականությամբ, խոսքը բուլղարական «Արսենալ» ընկերության արտադրության 5.56×45 մմ և/կամ 7.62×39 մմ տրամաչափով գնդացիրների մասին է:

Մարտավարատեխնիկական բնութագրերը.

  • Փամփուշտ՝ 5.56×45 / 7.62×3
  • Պահունակի տարողունակությունը՝ 30/40
  • Զանգվածը՝ պահունակով. 5,45 / 5,74 կգ
  • Արագաձգություն՝ 600 / 600
  • Առավելագույն հեռահարությունը՝ 2000/1500 մ
  • Արդյունավետ հեռահարությունը՝ մ. 600/500
  • Կրակի ռեժիմը՝ մենահատ և ավտոմատ
Հայկական բանակի զինածառայողը՝ բուլղարական գնդացիրը ձեռքին

Հայկական բանակի զինածառայողը՝ բուլղարական գնդացիրը ձեռքին/Լուսանկարը՝ «Հետք» կայքի

One response to “2017-ին Հայաստանը Բուլղարիայից գնել է ավելի քան 1000 միավոր ձեռքի գնդացիր

  1. Haykakan banake metz mashtabnerov NATOi 5,56 zenq chi oktagortzum.

    Dzhvar 1094 hat 5,56 tramachapi pampushti gndatsir areink.

    Aveli shut 5,45 x 39 ev/kam 7,62 x 39 tipi.

    Qanzi merz banake oktagortzume hents ayd pampushtener, ev sparazinutian standarti pahpanume dirqerum shat karevore.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *