Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ահաբեկիչ, դաշտային հրամանատար

Մայիսի վերջին Սիրիայի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են մեկ այլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ջամալ Ազարիին: Այս մասին հայտնել է տեղի աղբյուրներից մեկը՝ հրապարակելով նաև սպանված լուսանկար (լուսանկարում առկա է բռնության տեսարան):

Սպանված ահաբեկիչը Սիրիա էր մեկնել Ադրբեջանից: Նշվում է, որ նա սպանվել է Իդլիբում սպանություններ իրականացնելու համար: «Հայաթ Թահրիր աշ-Շամը» նույնպես ահաբեկչական խմբավորում է, որը միավորում է նախկին «Ալ-Նուսրայի Ճակատին» և մի շարք այլ ուժերի:

Հիշեցնենք, որ, համաձայն ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական տվյալների, Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին Ադրբեջանի 900 քաղաքացի է անդամակցել միայն ԻՊ-ին: Բացի ԻՊ-ից Սիրիայում կան բազմաթիվ այլ զինված խմբավորումներ, որոնց թվում ևս մեծ թվով ադրբեջանցիներ կան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *