2017 թ. Ադրբեջանը Թուրքիայից ներկրել է 300մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներ. ՄԱԿ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2017թ. Թուրքիայի՝ սպառազինության արտահանման վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 36 TR-300 չկառավարվող և TRG-300 կառավարվող հրթիռներ:

Նշված կառավարվող և չկառավարվող հրթիռները նախատեսված են նույնպես թուրքական արտադրության T-300 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար:

Հիշեցնենք, որ 2017 թ. Ադրբեջանում ցուցադրվել էին T-300 «Քասրղա» հրետանային համակարգեր: Ըստ որում, տվյալ համակարգերը ցուցադրվել, ինչպես նաև ներգրավվել են Նախիջևանում անցկացված զորավարժությանը: «Քասրղա» ՀԿՌՀ-ն ունի 4 ուղղորդիչ:

TRG-300 կառավարվող հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Տրամաչափը — 300 մմ,
  • Առավելագույն հեռահարությունը — 120 կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 30կմ,
  • Զանգվածը — 585 կգ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 105 կգ,
  • Մարտագլխիկի տեսակը՝ բեկորային (պողպատի բեկորներ);
  • Ոչ կոնտակտային պայթուցիչ (Радиовзрыватель);
  • Ուղղորդումը՝ Գլոբալ Տեղորոշման համակարգ և իներցիալ տեղորոշման համակարգ (GNSS added INS);
  • Կառավարումը՝ էլեկտրամեխանիկական շարժակի (привод) միջոցով աերոդինամիկական ղեկավարում (կառավարման համար հրթիռը հետնամասում և առաջնամասում, ինչպես ցույց է տրված նկարում, ունի թևեր (4 հատ), որոնք կարգավորելով հրթիռը շարժվում է տրված հետագծով, կամ փոխում այն։ Թևերն աշխատացնելու համար օգտագործվում է, հավանաբար, էլեկտրական շարժիչ և մեխանիկական փոխանցման համակարգ)։
Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 կառավարվող հրթիռ

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության TRG-300 կառավարվող հրթիռ

TR-300 չկառավարվող հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը.

  • Տրամաչափը — 300 մմ,
  • Առավելագույն հեռահարությունը — 100+ կմ,
  • Նվազագույն հեռահարությունը — 40կմ,
  • Զանգվածը — 590 կգ,
  • Մարտագլխիկի զանգվածը — 150 կգ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *