Հայաստանը հետաքրքրված է Յակ-130 ինքնաթիռներով

«Յակովլևի փորձարարա-կոնստրուկտորական բյուրոյի» օրերս հրապարակված 2012 թվականի հաշվետվությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանը հետաքրքրված է «Յակ-130» ուսումնա-մարտական ինքնաթիռներով։

Հաշվետվությունում նշվում է, որ 2012 թվականի ընթացքում կոնստրուկտորական բյուրոյի փորձարկող օդաչուները Իրկուտսկի ավիագործարանի տարածքում հայ օդաչուների համար իրականացրել են ճանաչողական թռիչքներ Յակ-130 ինքնաթիռներով։

Հնարավոր պատվերի ծավալի և իրականացման ժամկետի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Յակ-130-ը ցուցադրական թռիչքի ժամանակ

Յակ-130-ը ցուցադրական թռիչքի ժամանակ

Յակ-130 ինքնաթիռի նախագծումը սկսվել է 1990-ականների կեսերին իտալական «Aermacchi» ընկերության հետ համատեղ, սակայն հետագայում այդ համագործակցությունը դադարեցվեց և երկու կողմերը շարունակեցին ինքնուրույն սեփական նախագծերն իրականացնել։

Ինքնաթիռը հնարավորություն է տալիս պատրաստել օդաչուներ ինչպես խորհրդային/ռուսական, այնպես էլ արևմտյան արտադրության ինքնաթիռների համար։

«Յակ-130»-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ։ Այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000կգ է։

3 responses to “Հայաստանը հետաքրքրված է Յակ-130 ինքնաթիռներով

  1. Pingback: Կորեոլան

  2. «օդ-մակերևույթ» ??? Terminner horinel petq che, nman hrtirnerin arden shat vaghuc asum en “od-erkir”

    • Ոչ ոք տերմիններ չի հորինել։ Այդ դասի հրթիռների կոռեկտ անվանումը «օդ-մակերևույթ» է, որովհետև թիրախները պարտադիր չի, որ երկրի վրա գտնվեն, կարող են նաև ծովում գտնվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *