Ադրբեջանում հուլիսի 1-30-ին զորակոչ կանցկացվի

Մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հուլիսի 1-ից 30-ը ամառային զորակոչ անցկացնելու հրամանագիր: Նշված ժամանակահատվածում կանցկացվի նաև պարտադիր զինծառայություն անցած զինծառայողների զորացրում: Հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

Հրամանագրով հուլիսի 1-30-ին պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն 2000 թ. ծնված Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնց 18  ամյակը լրացած կլինի մինչև զորակոչման օրը ներառյալ:

Զորակոչման են ենթակա նաև 1983-1999 թթ. ծնված, մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինված կառույցներում (ցանկը՝ ստորև) ծառայությունից:

Միևնույն ժամանակ հուլիսի 1-30-ին կզորացրվեն պարտադիր ժամկետային զինծառայություն անցածները:

Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը տարբեր է՝ կախված բարձրագույն կրթության առկայությունից կամ բացակայությունից: Բուհ-երում սովորածները ծառայում են 12 ամիս, իսկ չսովորածները՝ 12: Զորակոչը իրականացվում է տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

Ադրբեջանցի երիտասարդները բացի բանակից նաև զորակոչվում են այլ զինված կառույցներ, այդ թվում՝

  • Պետական սահմանապահ ծառայություն,
  • Արտակարգ իրավիճակների նախարարություն (քաղպաշտպանության զորքեր),
  • Ներքին զորքեր (ՆԳՆ),
  • Պետական հատուկ պահպանության ծառայություն,
  • Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *