Հայաստանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հարցեր

Այօսր՝ մայիսի 30-ին, Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների և դրանց հետագա զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին, ինչպես փոխանցում է  georgianreport.info կայքը, տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նախարարները հանդիպել են Վրաստանի կառավարությունում երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո:

Ավելի վաղ Վրաստանում հանդիպել են նաև երկու երկրների վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *