Մայիսի 30-ին Սիրիայում ՌԴ ԶՈւ ռազմական առաքելությանը մասնակցած ռազմական ոստիկանության գումարտակներից մեկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ Չեչնիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռազմական ոստիկանության գումարտակը ենթարկվում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը: Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ կան, որոնք տեղակայված են Սիրիայի տարբեր մասերում:
Այս գումարտակը, ի թիվս ռուսաստանյան այլ ուժերի, ապահովել է հումանիտար միջանցքներով բնակչության տեղափոխությունները, շարժական հոսպիտալների գործունեւոթյունը և այլն:
Սիրիա ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ուղարկվում են Հյուսիսային Կովկասի երկրներից՝ Չեչնիա, Ինգուշեթիա ևն: