Սիրիան ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան. Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները

Մայիսի 29-ին Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ի պատասխան Դամասկոսի քայլի՝ Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց:

Փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին մայիսի 29-ին հայտնել են  Հարավայի Օսիայի արտգործնախարարության և Աբխազիայի նախագահի կայքերը: Երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու դեսպանների մակարդակով:

Կմյունկիեյի հրապարակման նախորդ օրը՝ մայիսի 28-ին, կայացել էր Ռուսաստանում  Աբխազիայի, Հարավային Օսիայի և Սիրիայի դեպանների հանդիպում, ինչի ընթացքում էլ կողմերը համաձայնեցրել էին փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին տեքստը:

Այս քայլն առաջացրել է Վրաստանի դժգոհությունը: Վրաստանի ԱԳՆ-ից Սիրիային մեղադրել են հակաօրինական գործողությունների մեջ և այդ գործողությունները պայմանավորել «Ռուսաստանի կողմից մանիպուլյացիայով»: Վրաստանը սկսում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց, ինչպես նաև կոչ անում միջազգային հանրությանը ձեռնարկել համապատասխան քայլեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *