ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է երիտասարդ զինծառայողներով համալրվելու մրցույթ

Մայիսի 29-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է թափուր հաստիքների լրացման գործընթաց: Դիմել կարող են պարտադիր զինվորական ծառայություն անցած (բացառությամբ իգական սեռի), բարձրագույն կամ միջին մանսագիտական կրթությամբ երիտասարդները:

ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը:

ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների), արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր.

  • ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • անցել են պարտադիր զինվորական ծառայություն
    • (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց),
  • տիրապետում են հայերենին, իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ»: Պահանջները բխում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից:

Թեկնածուները կարող են դիմում ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ Երևան, Նալբանդյան 104 հասցեով:

Մանրամասների համար զանգահարել (010) 58-90-89, (010) 36-32-56 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

9 responses to “ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է երիտասարդ զինծառայողներով համալրվելու մրցույթ

Մեկնաբանել ԱրտակՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *