Սիրիա-Իսրայել սահմանը կհսկի Սիրիայի կառավարական բանակը

Մայիսի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիա-Իսրայել սահմանը պետք է հսկի Սիրիայի բանակը: Իսրայելական «2-րդ ալիքը», փոխանցելով «բարձրաստիճան պաշտոնիայի» հայտարարությունը, նշել է, որ Մոսկվայի հետ պայմանավորվածությամբ սահմանին չպետք է լինեն Իրանի և Հիզբոլլահի ուժեր:

Իսրայելական «2-րդ ալիքի» հայտարարությունը փոխանցում է The Jerusalem Post-ը: Ըստ այս տվյալների՝ Մոսկվան և Թել Ավիվը պայմանավորվել են, որ Իսրայելի հետ սահմանին պետք է տեղակայվեն միայն Սիրիայի կառավարական բանակի ուժեր:

Իսրայելը զիջել է իր դիրքերը՝ պայմանով, որ իերնց սահմանին երկայնքով չպետք է հայտնվեն Իրանի բանակի և շիայական Հիզբոլլահի մարտիկներ:

Ներկայում Իսրայել-Սիրիա սահմանի զգալի հատված վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: Իրսայելի հետ հնարավոր պայմանավորվածությունը Սիրիայի բանակին կարող է թույլ տալ ռազմագործողություն սկսել այդ հատվածներում՝ առանց իսրայելական զինուժի հետ բախվելու լուրջ մտավախության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *