ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ վարչապետի առաջարկությամբ 5 տարով ՀՀ զինված ուժերի շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։
Կրթություն
- Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
- 1995թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
- 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
- 1998թվականից ” բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
- 2007թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը ” Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
- 2009թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
- 2017-ի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Պարգևներ և կոչումներ
- «Վարդան Մամիկոնյան» շքանշան(2011):
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2015):
- Արիության մեդալ:
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
- ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։
One response to “Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ”