ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2018» զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերին՝ Ռուսաստանում

Մայիսի 23-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ներկայացուցիչների աշխատանքային նիստ: Քննարկվել են հոկտեմբերին ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանում անցկացվելիք «Անքակտելի եղբայրություն-2018» զորավարժության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ և ՌԴ ՊՆ կայքերը:

ՀԱՊԿ շտաբային խմբի նիստ ՌԴ-ում. 23.05.2018

ՀԱՊԿ շտաբային խմբի նիստ ՌԴ-ում. 23.05.2018

«Անքակտելի եղբայրություն» զորավարժությանը մասնակցում են անդամ պետությունների զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումները: Կողմերը քննարկել են նաև երկրների կոլեկտիվ ավիացիոն ուժերի ներգրավմամբ «Օդային կամուրջ-2018» զորավարժության անցկացման հետ կապված հարցեր»: Երկու զորավարժությունն էլ կանցկացվեն ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ ՌԴ Սվերդլովսկի շրջանում:

Հիշեցնենք, որ «ԱՆքակտելի եղբայրություն-2018» զորավարժությունն անցյալ տարի անցկացվել էր Ղազախստանում: Վարժանքներին ներգրավված էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա, 14 միավոր թռչող սարք: Զորավարժությանը մասնակցում էր նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանում:

ՀՀ ԶՈւ խաղաղպահները՝ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը. 18.10.2017 թ.

ՀՀ ԶՈւ խաղաղպահները՝ Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը. 18.10.2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *