Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են առկա համաձայնությունների շարունակականությունը

Մայիսի 23-ին Աստանայում Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստի ընդլայնված և փակ քննարկումների ժամանակ իր գործընկերների հետ քննարկվել է օրակարգային հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը. ստորագրվել են մի շարք որոշումներ:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իր գործընկերների, այդ թվում առանձին, երկկողմ հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և կողմերի պատրաստակամությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա համաձայնությունների և ծրագրերի շարունակականության ապահովման ու համագործակցության բոլոր ուղղություններով դրանց ընդլայնման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *