Իրաքի հյուսիսում PKK-ի հարվածներից սպանվել և վիրավորվել է 4 թուրք զինծառայող

Մայիսի 22-ին Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հարվածներից սպանվել և վիրավորվել է 4 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը, նշելով որ հարվածները իրականացվել են մայիսի 21-ին:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնում է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրքի շրջանում հարձակումների ժամանակ «ոչնչացվել է քրդական 4 թիրախ (զինապահեստ)»:

Թուրքիայի զինուժը հայտարարում է, որ քրդերի դեմ ռազմագործողությունները շարունակվում են: Հավելենք, որ Թուրքիան վերջին օրերին ակտիվորեն հրթիռակոծում է նաև հենց Թուրքիայի արևելքում, այդ թվում ՝ Կարսում, PKK-ի դիրքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *